Տրաբզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել հայկական բեռները![]() 11 հուլիսի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Տրաբզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել հայկական բեռները: Նման հայտարարություն է արել նավահանգստի պետ Մուզաֆեր Էրմիշը: Ինչպես հայտնում է թուրքական Gunebakis կայքը, Էրմիշը հայտարարել է, որ եթե Թուրքիայի կառավարությունը համաձայնվի, նավահանգիստը պատրաստ է սպասարկել հայկական բեռնափոխադրումները՝ դեպի Հայաստան և Հայաստանից: Ըստ նավահանգստի պետի, դրանից կշահեն ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը: «Հայաստանն արյժմ մոտ 7,5 մլրդ դոլարի ապրանքն է ներմուծում և արտահանում վրացական Փոթի նավահանգստով: Դեպի Փոթի գնացող երկաթուղի կա, սակայն այն խափանումներով է գործում: Տրաբզոնից մինչև Ալիջան՝ Հայաստանի հետ սահման, 40 կմ է, իսկ այնտեղից մինչև Երևան ընդամենը 30 կմ է: Մեր նավահանգիստը պատրաստ է նման ծավալի բեռնափոխադրումների»,-ասել է նավահանգստի պետը, շեշտելով, որ Տրաբզոնի նավահանգիստն այժմ աշխատում է հզորության 25 տոկոսով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |