Ալեքսանդր Իսկանդարյան. Վերջին քաղաքացիական բողոքները վկայում են ձախ հայացքների ձևավորման մասին11 հուլիսի 2012 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Վերջին քաղաքացիական բողոքները Հայաստանում, մասնավորապես, պայքարը Մաշտոցի պուրակի համար, բողոքներն ընդդեմ «Հարսնաքարում» տեղի ունեցած բժիշկ Վահե Ավետյանի սպանության, վկայում են, որ երկրում ձախ հայացքներ են ձևավորվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, մեր քաղաքացիական ակտիվիստները պահում են իրենց այնպես, ինչպես դասական «նոր ձախերը» Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: Իսկանդարյանը մասնավորապես առանձնացրեց նրանց պայքարը բնապահպանության համար, բողոքները հին շինությունների քանդման դեմ, սոցիալական արդարության պահանջները: Իսկանդարյանը հավելել է, որ մասնավոր հարցերում, որոնք սպառնալիք չեն քաղաքական համակարգի համար, իշխանությունները զիջումների կգնան: Նա հայտարարեց նաև, որ չի կարծում, թե մինչ նախագահական ընտրությունները քաղաքացիական շարժումը կվերածվի որևէ լուրջ քաղաքական ուժի՝ նշելով, որ նրանք առիթից առիթ են գործում: Քաղաքագետը նաև հորդորել է չհամեմատել այդ բողոքները արաբական գարնան հետ՝ նշելով, որ հայաստանյան իրադարձություններն ավելի նման են Լատինական Ամերիկայում կատարվող երևույթներին: Ըստ նրա, «արաբական գարուն» տերմինը հորինել են որոշ լրագրողներ ու քաղաքագետներ, դա ընդհանուր երևույթ չէ և տարբեր երկրներում ժողովրդական ընդվզման համար տարբեր հիմքեր կային: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |