Օդի ջերմաստիճանը հուլիս 13-ին կբարձրանա 1-2 աստիճանով

Օդի ջերմաստիճանը  հուլիս 13-ին կբարձրանա 1-2 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում hուլիսի 11-13-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ, 14-15-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում hուլիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---