Իրանցի հոգևոր առաջնորդ Համենեին կոչ է անում իր ժողովրդին պատրաստվել աշխարհի վերջին![]() 11 հուլիսի 2012 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Համենեին առաջին անգամ կոչ է արել իրանցիներին պատրաստվել պատերազմի և աշխարհի վերջին: Իրանցիներին ուղղված վերջին ուղերձում նա կանխագուշակել է 12-րդ, «գաղտնի» իմամի` Մահդիի գալուստ: Ըստ որոշ շիաների, նա պետք է գա Վերջին դատաստանի օրը` աշխարհը փրկելու համար, հաղորդում է «Գոլոս Ռոսսիին»: Հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ այսօր իրանցիների պարտականությունն է «պատրաստվել մեծն առաջնորդի գալուստին»: «Եթե մենք համարում ենք մեզ 12-րդ իմամի զինվորներ, պետք է պատրաստվենք պատերազմի»,-հայտարարել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |