Հայաստանը կհամագործակցի «Ռոսկոսմոսի» հետ հեռահաղորդակցության ոլորտում

Հայաստանը կհամագործակցի «Ռոսկոսմոսի» հետ հեռահաղորդակցության ոլորտում

PanARMENIAN.Net - 2012թ. հուլիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո քաղաքում կայացած Միջազգային ավիացիոն և տիեզերագնացային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության «Ակադեմիկոս Մ.Ֆ. Ռեշետնյովի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ն միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, ասվում է նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հուշագիրը, որը ստորագրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և «Ակադեմիկոս Մ.Ֆ. Ռեշետնյովի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ գլխավոր կոնստրուկտոր և գլխավոր տնօրեն Նիկոլայ Տեստոյեդովը սկիզբ է դրել Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման գործընթացին:

Նշված նախագիծը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության բնագավառի նոր, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև հեռուստահեռարձակման, լայնաշերտ ինտերնետի ներդրման և կապի տեխնոլոգիաների զարգացման հարցում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---