Ձիրկալն. Ռուսաստանի կողմից Սիրիային ուղղաթիռներ և ՀՀՊ համակարգեր մատակարարելը չի դադարեցվի

Ձիրկալն. Ռուսաստանի կողմից Սիրիային ուղղաթիռներ և ՀՀՊ համակարգեր մատակարարելը չի դադարեցվի

PanARMENIAN.Net - Սիրիային ուղղաթիռների և ՀՀՊ համակարգերի մատակարարման մասին պայմանագրերը կիրականացվեն, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ Դաշնային ծառայության ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին Ձիրկալն հայտարարել էր, որ ՌԴ չի իրականացնի նոր սպառազինության մատակարարում դեպի Սիրիա և այդ ոլորտում պայմանգրեր չի կնքի, քանի դեռ այնտեղ իրավիճակը չի կայունացել:

«Մենք Սիրիային մատակարարում ենք պաշտպանական տեխնիկա, ՀՀՊ համակարգեր և պահեստամասեր: Սպառազինության մատակարարման էմբարգոյի մասին խոսք չկա, խոսքը ավելի վաղ ստորագրված պայմանագրերի իրականացման մասին է»,-ևս մեկ անգամ ընդգծել է նա:

Ըստ նրա, ՀՀՊ համակարգերը բնակչության դեմ կիրառելն անհնար է:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---