Facebook-ը թողարկել է Malware Checkpoint հակավիրուսային ծրագիրը

Facebook-ը թողարկել է Malware Checkpoint հակավիրուսային ծրագիրը

PanARMENIAN.Net - Facebook սոցկայքը թողարկել Malware Checkpoint հակավիրուսային ծրագիրը, հաղորդվում է Facebook Security պաշտոնական էջում:

Ծառայությունը նախատեսված է այն օգտագործողների համար, ովքեր կասկածներ ունեն, որ իրենց համակարգչի վրա վնասակար ծրագիր կա: Այն ժամանակավորապես արգելափակում է Facebook հաշիվը, որպեսզի վիրուսը օգտագործողի անունից վտանգավոր պարունակությամբ տեղեկատվություն չտարածի:

Ապա Microsoft Security Essentials կամ McAfee Scan and Repair միջոցով ջնջում է վիրուսը: Երբ վտանգը չեզոքացվում է, հաշիվը վերականգնվում է, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---