Գալուստ Սահակյան. Վահե Ավետյանի սպանության գործի քաղաքականացումը անարգանք է հանգուցյալի հիշատակի նկատմամաբ![]() 11 հուլիսի 2012 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանել է ԱԺ ընդդիմադիր և ԲՀԿ խմբակցությունների դիմումը ԱԺ խոսնակին` Վահե Ավետյանի սպանության գործով խորհրդարանում օրինապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Ըստ նրա, խոսնակի լիազորությունների մեջ չի մտնում նմանատիպ հանդիպումներ կազմակերպելը, և եթե այդ 4 խմբակցությունների ներկայացուցիչները այդ գործի մասին տեղեկություններ են ցանկանում ստանալ, ապա կարող են դիմել համապատասխան մարմիններին և ստանալ պատասխան: Սահակյանը կոչ է արել քաղաքական նկատառումներից ելնելով`սպեկուլյացիաներ չանել այդ հարցում: «Խնդիրը ոչ թե վշտի ամոքման մեջ է, այլ նրա, որ հասարակությանը դրդում են վրեժի, վենդետտայի: Ես սա հանգուցյալի նկատմամբ անարգանք եմ համարում»,-հայտարարել է նա: Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: Ավետյանի սպանությունը հանգեցրել է Ռուբեն Հայրապետյանի դեմ ուղղված հանրային բողոքի` պահանջելով անցկացնել արդար հետաքննություն և պատժել այս գործի բոլոր մեղավորներին. արդյունքում Հայրապետյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |