Սիրիական ընդդիմությունը համոզում են Մոսկվային հրաժարվել Ասադին աջակցելուց և թույլ տալ ուժային միջամտությունը Սիրիայի գործերին

Սիրիական ընդդիմությունը համոզում են Մոսկվային հրաժարվել Ասադին աջակցելուց և թույլ տալ ուժային միջամտությունը Սիրիայի գործերին

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունը փորձում է համոզելՄոսկվային հրաժարվել Ասադին աջակցելուց և ընդունել ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևը և թույլ տալ ուժային միջամտությունը Սիրիայի գործերին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ ԱԳՆ հրավերով Մոսկվայում գտնվող ՍԱԽ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել ռուս պաշտոնական անձանց հետ` փորձելով համոզել նրանց «կանգնել սիրիացի ժողովրդի կողքին»:

Սիրիայում տեղի ունեցողը «ժողովրդի և կառավարության հակասություն չէ, այլ հեղափոխություն»,-այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հայտարարել է ՍԱԽ ղեկավար Աբդելբասեդ Սեյդան:

Սեյդան կարծում է, որ քաղաքական բանակցությունները և խորհրդակցությունները միայն ժամանակ կտան նախագահ Ասադին` ընդդիմության ելույթները ճնշելու:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---