Բակո Սահակյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ քննարկել է հարկային ոլորտում համագործակցության հարցեր

Բակո Սահակյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ քննարկել է հարկային ոլորտում համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը, քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակի կապակցությամբ` հավելելով, որ պետք է այսուհետ էլ պահպանել և զարգացնել այն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---