ԱՄՆ Պետդեպը մտահոգված է ՌԴ Պետդումայում ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակի մասին օրինագծով12 հուլիսի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը մտահոգված է ՌԴ Պետդումայում արտերկրից ֆինանսավորվող և քաղաքական գործունեությամբ զբաղվող ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակի մասին օրինագծի քննարկմամբ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: Ըստ նրա, ԱՄՆ իր դիրքորոշման մասին իրազեկել է ռուսական կողմին: Լրագրողների այն դիտարկմանը, որ ԱՄՆ-ում ևս սահմանափակված է արտերկրից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը, Վենտրելը պատասխանել է. «ՈԱԿ-ներից կարող են պահանջել գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ, իսկ դա բոլորովին այլ բան է»: Պետդուման անցած ուրբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց արտերկրից ֆինանսավորվող ռուսական ՈԱԿ-ներին «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ տալու մասին օրինագիծը: Երկրորդ ընթերցումը նախատեսված է հուլիսի 13-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |