Լիբանանը դադարեցրել է բուժօգնության տրամադրումը սիրիացի փախստականներին երկրի հյուսիսում

Լիբանանը դադարեցրել է բուժօգնության տրամադրումը սիրիացի փախստականներին երկրի հյուսիսում

PanARMENIAN.Net - Լիբանանի իշխանությունները դադարեցրել են բժշկական օգնության տրամադրումը սիրիացի փախստականներին երկրի հյուսիսում: Այդ մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ Լիբանանի կառավարության ներկայացուցչի վրա հղումով:

«Օգնության կասեցման պատճառը տեխնիկական է, ոչ թե քաղաքական… Սիրիացիների մեծ մասը Լիբանան է ժամանել օգնության համար, ձևանալով փախստականներ, սակայն այդպիսիք չեն: Դա քաոս է առաջացնում»,-հայտարարել է նա՝ նշելով, որ ժամանակ է պետք օգնությունը «վերակազմակերպելու համար»:

Ըստ ՄԱԿ տվյալների, այժմ Լիբանանում մոտ 27 հազար սիրիացի փախստական կա, ադյ թվում կան վիրավորներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---