«168 Ժամ». ԲՀԿ–ի թեկնածուն Սերժ Սարգսյանն է

«168 Ժամ». ԲՀԿ–ի թեկնածուն Սերժ Սարգսյանն է

PanARMENIAN.Net - «168 Ժամ» թերթը գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն, անդրադառնալով 2011թ. փետրվարին 17-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված կոալիցիոն հուշագրին, ասել է, որ հուշագրի ստորագրման պայմանավորվածությունների մեջ եղել է նաև այն, որ ստորագրող քաղաքական ուժերից որևէ մեկը, եթե չցանկանա պաշտապնել այդ հուշագիրը, պետք է հայտարարությամբ հանդես գա։

«Առայժմ այդ 3 ուժերից որևէ մեկը նման հայտարարությամբ հանդես չի եկել»,–ասել է Սահակյանը թերթին։

«168 Ժամ»–ը հիշեցնում է նաև, որ հուշագրի պայմաններից էր 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը։

«Սակայն դրանից հետո ԲՀԿ–ն չի հստակեցնում`այդ իր խոստումն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ»,–գրում է թերթը։

Գալուստ Սահակյանը «168 Ժամ»–ի թղթակցին ասել է, որ եթե ԲՀԿ–ն հակառակ հայտարարությամբ հանդես չի եկել, ուրեմն Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելն ուժի մեջ է։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---