Հանրակացարանում հայտնաբերվել է թմրանյութ![]() 12 հուլիսի 2012 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները երեկ` հուլիսի 11–ին, Աէրացիա թաղամասի թիվ 7 հանրակացարանի կիսաքանդ սենյակներից մեկում հայտնաբերել են 20 մլ տարողությամբ 2 ներարկիչ. 1-ը` 10 մլ շագանակագույն հեղուկով, մյուսը` շագանակագույն կարծր նյութով, ապակե սրվակ` պատերին շագանակագույն չորացած նյութի հետքերով, տարա՝ սպիտակ գույնի չորացած նյութի պարունակությամբ և 0.5 լ տարողությամբ տարա՝ բենզինի հոտով նյութի պարունակությամբ: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, զննությանը մասնակցած տղամարդը հայտարարել է, որ հայտնաբերվածն իրենն է, որը պատրաստել է թմրամիջոց՝ ներարկվելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |