Լուսաջրի ոսկու հանքավայրը ներգրավել է զարգացման միջոցներ![]() 12 հուլիսի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ՍՊԸ («Սբերբանկ Ռոսսիի» ԲԲԸ դուստր ընկերություն) ձեռք բերեց 49% բաժնետոմսերն այն ընկերության, որին պատկանում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Լուսաջուր ոսկու հանքաքարի նախագիծը: Լուսաջուր հանքավայրի արդյունահանման արտոնագիրը պատկանում է «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ, որը գրանցված է Հայաստանում: Բաժնետոմսերի մնացյալ 51% հայգործարար Տիգրան Արզաքանցյանին է պատկանում: Երևան քաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող հանքավայրի արդյունաբերական շահագործումը նախատեսվում է սկսել մինչև 2012 թվականի վերջը: Ոսկու պաշարները C1+ C2 կարգերով կազմում են 18,5 տոննա: 2013 թ. վերջին ամբողջ հզորությամբ գործարկվելուց հետո նախատեսվում է ամեն տարի արդյունահանել 0,7-1,0 տոննա ոսկի: Ծրագրի շրջանակներում արդեն կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա տարեկան 150 հազար տոննա հանքաքար արտադրողականությամբ: Ներկայումս ձեռք են բերում սարքավորումներ ստորգետնյա արդյունահանման համար, սկսվում է ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շինարարությունը: «Սբերբանկ Կապիտալը» առաջին անգամ եկավ Հայաստան որպես խոշոր ներդրումային գործընկեր, որի մասնակցությունը համատեղ նախագծի հաջողության երաշխիքն է: Մեր համագործակցությունն ունի մեծ հեռանկարներ, որովհետև ռուսաստանյան գործընկերը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի այլ հանքավայրերի հանդեպ ևս»,- հայտարարեց Տիգրան Արզաքանցյանը: Նրա հավաստմամբ, Լուսաջրի շահագործումը կստեղծի մինչև 450 բարձր վարձատրվող աշխատատեղ: «Սբերբանկ Կապիտալ» ՍՊԸ համար հայկական նախագծում փայաբաժնի ձեռքբերումը գործունեության աշխարհագրության ընդլայնման ռազմավարության մասն է: Այս ներդրումային ընկերությունը ռուսաստանյան խոշորագույն բանկի`«Սբերբանկ Ռոսսիի» ԲԲԸ դուստր կառույցն է և նրա գործընկերը տարբեր ոլորտներում ակտիվների կառավարման գծով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |