«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» միացել է ANELIK միջազգային փոխանցումների համակարգին![]() 12 հուլիսի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հուլիսի 12-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվը ավելացավ ևս մեկով: Այսուհետ բանկի բոլոր 16 մասնաճյուղերի և գլխավոր գրասենյակի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ կատարել նաև ANELIK միջազգային դրամական փոխանցումների համակարգով: Նոր համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով աշխարհի շուրջ 90 երկիր, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, Blizko և Unistream միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, ինչպես նաև իրականացնում է առանց հաշվի բացման «Գազպրոմ-Էքսպրես» անվանական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |