Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը համահայկական մոմավառություն կկազմակերպվի![]() 12 հուլիսի 2012 - 13:16 AMT PanARMENIAN.Net - «Վահե Ավետյան» նախաձեռնող խումբը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բուժծառայության մայոր Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը հայտարարում է համահայկական մոմավառության օր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանը` նշելով, սակայն, որ մոմավառության օրը, ժամը և ձևաչափը դեռևս հայտնի չեն, սակայն այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Չուքասզյանը տեղեկացրեց նաև, որ Վահե Ավետյանի ընտանիքը վարձել է փաստաբանների, որոնք զբաղվում են ոստիկանության նախաքննությունից հետո հրապարակված տվյալների ուսումնասիրությամբ և շուտով հանդես կգան մամուլի ասուլիսով։ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը մահացել է գիտակցության չգալով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |