Ջրհեղեղից Կուբանի մշակույթի հաստատություններին հասցված վնասը գնահատվում է 28 մլն ռուբլի

Ջրհեղեղից Կուբանի մշակույթի հաստատություններին հասցված վնասը գնահատվում է 28 մլն ռուբլի

PanARMENIAN.Net - Տարերային աղետի արդյունքում Կրասնոդարի երկրամասում ընդհանուր առմամբ տուժել է մշակույթի 20 հաստատություն:

Ջրհեղեղից Կուբանի մշակույթի հաստատություններին հասցված վնասը գնահատվում է 28 մլն ռուբլի:

Տարերքից տուժել է մշակույթի ոլորտի 125 աշխատակից, նրանցից 72-ը բնակվում է Կրիմսկի շրջանում:

«Նրանց տները հեղեղված են, կենցաղային տեխնիկան և գույքը կորցված, անձնական իրագործման իրերը պիտանելի չեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կրիմսկում ամենից շատ տուժել է արվեստի մանկական դպրոցը:

Գելենջիկում տուժել է մշակույթի պալատը, երկրագիտական թանգարանը, ցուցահանդեսը, կինոթատրոնը, գրադարանային համակարգը, ասվում է երկրամասի մշակույթի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---