Է. Նալբանդյան. Եթե Թուրքիան կրկին այնպիսի քայլեր առաջարկի, որոնք ոչ մի տեղ չեն տանում, ապա արդյունքն ակնհայտ է12 հուլիսի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան 97 տարի շարունակ խուսափել է հայ-թուրքական հաշտեցման, իր պատմության հետ առերեսմանն ուղղված ջանքերից, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Եվ եթե հաջորդ 3 տարիներին նա նույն ոգով առաջնորդվի, առաջարկի այնպիսի քայլերի կոմբինացիաներ, որոնք ոչ մի տեղ չեն տանում, ապա արդյունքը հայտնի է»,-հավելել է նա: Նալբանդյանը նաև մեկնաբանել է օրերս Ահմեդ Դավութօղլուի արած այն հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին Թուրքիան 3 քայլերից բաղկացած ծրագիր է մշակել՝ աշխատանքը հայկական սփյուռքի հետ, նոր փաստաթղթի մշակումը, ինչպես նաև նուրբ դիվանագիտությունը Հայաստանի հետ: Դավութօղլուն նշել է, որ այդ պլանի իրագործման համար «Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի ադրբեջանական տարածքների մի մասից»: «Ի տարբերություն Անկարայի առաջարկների, միջազգային հանրությունն առաջարկում է 3 քայլից կազմված այլ կոմբինացիա՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, առանց նախապայմանների կյանքի կոչել այդ արձանագրությունները, հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ շաղկապելու փորձերից, ինչպես նաև չմիջամտել ղարաբաղյան կարագվորման գործընթացին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով |