Դամասկոս. Ֆարեսն ազատվել է Իրաքում Սիրիայի դեսպանի պաշտոնից և կհետապնդվի օրենքով

Դամասկոս. Ֆարեսն ազատվել է Իրաքում Սիրիայի դեսպանի պաշտոնից և կհետապնդվի օրենքով

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳՆ հուլիսի 12-ին տեղեկություն է տարածել Իրաքում այդ երկրի դեսպան Նավաֆ Ֆարեսի` աշխատանքից ազատվելու մասին, ով նախօրեին հայտարարել էր ընդդիմության կողմն անցնելու մասին, հաղորդում է Lenta.ru-ն:

Գերատեսչությունում ընդգծում են, որ նախկին դիվանագետի հայտարարությունները «հակասում են նրա պարտականություններին, ըստ որոնց նա պետք է պաշտպանի երկրի դիրքորոշումը»: Հաղորդվում է նաև, որ նախկին դեսպանը ըստ օրենքի հետապնդման ենթակա է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---