Արտաշես Գեղամյանը Ռուբեն Հայրապետյանին համարում է բարձր մարդկային արժեքների կրող և իր աջակցությունն է հայտնում նրան12 հուլիսի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Նախկին ընդդիմադիր գործիչ, այժմ ՀՀԿ խորհրդանական խմբակցության անդամ Արտաշես Գեղմյանը մեկնաբանել է «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած Վահե Ավետյանի սպանությունը և այդ առնչությամբ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ուղղված մեղադրանքները: «Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատի վայր դնելուն, ապա վերջինս բարձր մարդկային արժեքների կրող է: Եվ այժմ, երբ չորս կողմից հարձակվել են նրա վրա, երբ փորձում են նրա տան մոտ պիկետ անցկացնել, տա Աստվֆած, որ ամեն ինչ պարզվի, պարզվեն այն սրիկաները, ովքեր հայկական գչանցում չունեն և նախաձեռնել են այս ամենը»,-հայտարարել է Գեղամյանը: «Ես իմ աջակցությունն եմ հայտնում Ռուբեն Հայրապետյանին, ինչպես նաև ցավակցություններս` Վահե Ավետյանի ընտանիքին»,-հավելել է նա: Գեղամյանի խոսքով, «արդեն ակնհայտ է, որ այս ողբերգությունը, որին շատ խորը գնահատական է տվել Ռուբեն Հայրապետյանը, առանձին քաղաքական ուժեր, ցավոք, փորձում են ենթարկել իրենց քաղաքական նպատակներին և այն վերածել են սպեկուլյացիաների առարկա»; Այս առնչությամբ նա նկատել է, որ երբ քաղաքական տեսանկյունից հասարակությանն ուղղված նոր ասելիք չկա, ստիպված են լինում նման ստոր քայլերի դիմել: Գեղամյանը նաև հեգնանքով հայտարարել է, որ Վահե Ավետյանի սպանությունը նրան հիշեցրել է 2001թ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունը և որ այն հայտնի և ծանոթ անձինք, ովքեր ԶԼՄ-ներում հանդես են եկել Վահ Ավետյանի սպանության վերաբերյալ հայտարարություններով և ներկա էին նրա թաղմանը, «չգիտես ինչու, այդ քաղաքական առաջնորդներից ոչ ոք այն ժամանակ թաղման չգնաց, ոչ ոք հարցազրույց չտվեց և իր համար գլխացավանք չստեղծեց»: Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |