Ռուսաստանի ռազմանավերը զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում

Ռուսաստանի ռազմանավերը զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում

PanARMENIAN.Net - Հերթական զորավարժությունների անցկացման նպատակով դեպի Միջերկրական ծով ուղևորված նավերի վրա Սիրիայի համար նախատեսված ռազմական բեռներ չկան, հայտնում է «Ինտերաֆսք» գործակալությունը՝ ռազմադիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

«ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ռուսական ռազմանավերը Սիրիա կտեղափոխեն Մի-25 ուղղաթիռներ ու ՀՕՊ համակարգեր, ճշմարիտ չեն»,-ասել են դիվանագիտական շրջանակներում:

Սիրիայում վերանորոգված երեք Մի-25 ուղղաթիռներն ու ՀՕՊ միջոցները պատվիրատուին կհանձնվեն քաղաքացիական նավով: «Այժմ այդ հարցը մշակվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---