Գյումրիում կինը հատակը վերանորոգելիս զինամթերք է հայտնաբերել

Գյումրիում կինը հատակը վերանորոգելիս զինամթերք է հայտնաբերել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Գյումրիի բաժին երեկ` հուլիսի 11–ին, ներկայացել է Գյումրիի 55-ամյա մի բնակչուհի և հանձնել կոռոզիայի ենթարկված «Մոսին» տիպի 3 հրացան ու տարբեր տրամաչափի 122 փամփուշտ՝ հայտնելով, որ զինամթերքը հայտնաբերել է ննջասենյակի հատակի վերանորոգման ժամանակ, որոնք պատկանել են 1982 թ.-ին մահացած նախկին բնակարանատիրոջը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---