2013թ մայիսին Հայաստանն առաջին անգամ կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը![]() 12 հուլիսի 2012 - 17:02 AMT PanARMENIAN.Net - 2013թ մայիսին Հայաստանն առաջին անգամ կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը: Երևանում հուլիսի 12-ին հաղորդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սա մեզ համար և մեծ պատիվ, և մեծ պատասխանատվություն է»,-հայտարարել է նա եռամյա Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի շնորհանդեսի ժամանակ: 15 մլն եվրո արժողությամբ ծրագիրն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին Հայաստանին աջակցություն ցուցաբերելուն: Այս առնչությամբ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն առավելագույն ջանքեր կներդնենք այդ կարևոր դերակատությունը հաջողությամբ կատարելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |