Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՊՏՀ Գյումրիի և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությանը![]() 12 հուլիսի 2012 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԱԺ լրատվական բաժնի հաղորդմամբ, Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով նիստի օրակարգը նշել է, որ առաջին հարցով նախատեսված են ՀՊՏՀ Գյումրիի և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները: Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում առաջարկվել է Սամսոն Դավոյանի թեկնածությունը, իսկ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում` Սոս Խաչիկյանի: Խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրել են առաջադրված թեկնածուներին: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր ՀՊՏՀ կանոնադրության մեջ մասնակի փոփոխություններ կատարելուն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը զեկուցել է, որ համալսարանի կանոնադրությունն ընդունվել է կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ, և տարիների ընթացքում կատարված օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ դրանում վերանայման անհրաժեշտություն է առաջացել: Օրակարգի հաջորդ կետով մասնակի փոփոխություններ են առաջարկվել նաև համալսարանի կազմակերպական կառուցվածքում: Ռեկտորը զեկուցել է, որ եվրոպական կրթական տարածքի պահանջներով` Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանում մի շարք ամբիոնների միավորման կամ առանձնացման անհրաժեշտություն է առաջացել, ինչը կբերի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման: ՀՊՏՀ խորհրդի անդամները քննարկել են և քվեարկությամբ ընդունել ռեկտորի առաջարկությունները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |