«Ոսկե ծիրան». Կայացան երկու երևանյան պրեմիերաներ![]() 12 հուլիսի 2012 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցան Ռուբեն Քոչարի «Եվրանդ Քոչարի տարածական նկարչությունը» և Կոզիմա Սփենսերի «Առանց Գորկու» ֆիլմերի երևանյան պրեմիերանները: Քոչարի 16-րոպեանոց ֆիլմի առանցքում Երվանդ Քոչարի 1927 թ-ի գլուխգործոցներից մեկն է: Արվեստի այս եզակի գործը Հայաստան բերվեց Փարիզի Minotaure պատկերասրահից 2011-ի մայիսին «Հայ արտ» արվեստի կենտրոնի կողմից: Աշխատանքը պահվում էր ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում «Առանց Գորկու» ֆիլմի ռեժիսորի տատը եղել է Գորկու կինը, և նա փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել պապի հետ կյանքի վերջին 7 տարիներին: «1921թ-ին երբ տատիկս հանդիպեց Գորկուն, նա 18 տարեկան էր, իսկ Գորկին 40-ից անց: Տատիկիս հետ նա գտավ «տուն» հասկացողությունը, որը մանկուց կորցրել էր: Տատս օգնեց նկարչին ազատվել իր ծանր մռայլ ոճից և տանել դեպի աբստրակտ ոճ»,-մամլո ասուլիսի ժամանակ պատմել է Սփենդերը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |