Կինոռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը վարպետության դաս է անցկացրել Երևանում![]() 12 հուլիսի 2012 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում վարպետության դաս անցկացրեց հայտնի կինոռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը: Այն իրականացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Սկզբում ռեժիսորը ներկայացրեց իր ֆիլմերը, այնուհետև պատմեց ընդհանրապես ֆիլմերի նկարահանման մասին: Նա նաև պատմեց, թե ինչպես փոխեց իր մասնագիտությունը և դարձավ ռեժիսոր: Նա խորհուրդ տվեց երիտասարդ ռեժիսորներին «չկոմպլեքսավորվել» ֆինանսական միջոցներ հայթայթելու համար: Նա նույնիսկ խորհուրդ է տալիս թակել հնարավոր բոլոր դռները և տարբեր միջոցներով գումար «պոկել»: Վադիմ Աբդռաշիտովը ռուսական կինոյի անկախ ռեժիսորներից է, միջազգային ճանաչման է հասել Բեռլինի (Ալֆրեդ Բաուերի մրցանակ` «Սպասավորը» 1989թ-ին, «Արծաթե արջ»` «Պիես ուղևորի համար» ֆիլմերին 1995թ-ին) և Վենետիկի (Ոսկե մեդալ` «Պլյումբում կամ վտանգավոր խաղ» ֆիլմին 1987թ-ին) ՄԿՓ-երի մրցանակների շնորհիվ: Առաջին խորհրդային տիեզերագնացի թռիչքից տպավորված` տեղափոխվել է Մոսկվա` Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում միջուկային ֆիզիկա ուսանելու: Հետաքրքրություն է ցուցաբերել սիրողական ռեժիսուրայի հանդեպ և փոխադրվել Մենդելեևի անվան քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտ, որն ուսանողների համար կինոստուդիա ուներ: 1970-1974 թթ. կինոռեժիսուրա է ուսանել Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտում (ՎԳԻԿ): Նրա ռեժիսորական մեկնարկը «Կանգնեցրե’ք Պոտապովին» ֆիլմն էր (1974թ.): 1975 թ-ին ծանոթացել է գրող Ալեքսանդր Մինդաձեի հետ: Սա սկիզբ է դրվել մի համագործակցության, որ շարունակվել է հետագա 30 տարում միասին ստեղծած 12 ֆիլմերով: Նրանց գործերը մրցանակների են արժանացել բազմաթիվ կինոփառատոներում, ինչպես նաև խորհրդային և ռուսաստանյան կինոֆորումներում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |