ՀԱԿ-ը ցանկանում է ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգության» հետ ստեղծել Վահե Ավետյանի սպանության գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով12 հուլիսի 2012 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀԱԿ-ը որոշել է հուլիսի 17-ին 12:00-ին նախաձեռնել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի «Հարսնաքար» ռեստորանում սպանված Վահե Ավետյանի գործի վերաբերյալ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինիս խոսքով, նման որոշում է կայացվել ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների հետ խորհրդակցությունից հետո: Զուրաբյանն ընդգծել է, որ խորհրդարաի արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորների ստորագրություններ և կոչ է արել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցել այս նախաձեռնությանը, վաղը 13:00-15:00 այցելել ՀԱԿ-ի պատգամավոր Լևոն Զուրաբյանի աշխատասենյակը Ազգային ժողովում և ստորագրել այդ դիմումը: «Սակայն եթե անգամ չհաջողվի էլ, դա կլինի նախազգուշական ազդանշան: Որքան ավելի շատ ձայներ հավքվեն, ազդանշանն ավելի ուժեղ կլինի»,-նկատել է նա: Զուրաբյանը նաև հավելել է, որ ոչ մի անօրինական բան չի պահանջում, այլ օգտագործում է մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախադեպը: Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: Ավետյանի սպանությունը հանգեցրել է Ռուբեն Հայրապետյանի դեմ ուղղված հանրային բողոքի` պահանջելով անցկացնել արդար հետաքննություն և պատժել այս գործի բոլոր մեղավորներին. արդյունքում Հայրապետյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |