Բուլղարիան ԱԷԿ չի կառուցի, պատճառը ֆինանսական խնդիրներն են

Բուլղարիան ԱԷԿ չի կառուցի, պատճառը ֆինանսական խնդիրներն են

PanARMENIAN.Net - Բուլղարիան հրաժարվել է «Բելենե» ԱԷԿ-ը կառուցելուց` միջոցների անբավարարության պատճառով: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Մոսկվայում Բուլղարիայի դեսպան Բոյկո Կոցևը:

«Մենք պահանջներ չունենք ռուսական կողմից: Մենք նախագծին չենք կարող մասնակցել` ելնելով ֆինանսական նկատառումներից»,-ասել է նա:

Որպես գլխավոր խնդիրներ, Կոցևը նշել է տնտեսական ճգնաժամը և ռազմավարական ներդրողի բացակայությունը:

«Սա մեզ համար բարդ որոշում էր, եթե գումար լիներ, մենք կընդունեինք այս նախագիծը»,-ընդգծել է դեսպան Կոցևը, հավելելով, որ Բուլղարիան կվճարի Ռուսաստանին` իր պատվերի համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---