Բելգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին![]() 12 հուլիսի 2012 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ ՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են և հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-բելգիական հարաբերություններն էլ ավելի առաջընթաց կապրեն: Դեսպան Տրուվըրուան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ջանք չի խնայի հայ-բելգիական հարաբերությունների ամրապնդման և որակական նոր մակարդակի բարձրացման համար: Զրուցակիցները անդրադարձան հայ-բելգիական փոխգործակցության տարբեր ոլորտներին, մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային զարգացումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |