Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են պայքարը գրոհայինների դեմ![]() 13 հուլիսի 2012 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են պայքարը զինյալ գրոհայինների դեմ: Նախօրեին ուժայինները փակել էին Թուրքիայից ու Լիբանանից երկրի տարածք ներխուժած զինյալների ճանապարհը: Ըստ «Սանա» գործակալության, մարտի ժամանակ Ռուբեյա սահմանամերձ բնակավայրում, «մեծ թվով ահաբեկիչներ են ոչնչացվել», իսկ ավազակախմբի մնացորդները փախել են Թուրքիա: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այն մասին, որ Իրաքում Սիրիայի դեսպան Նավաֆ ալ Ֆարիսը, որն ինքնակամ լքել էր իր պաշտոնը, հեռացվել է աշխատանքից: Հինգշաբթի հայտնի է դարձել, որ ալ Ֆարիսը անցել է Քաթարի տարածք, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |