Գագիկ Մակարյան. Հայաստանում բացակայում են արտահանման խթանման մեխանիզմները![]() 13 հուլիսի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բացակայում են արտահանման խթանման մեխանիզմները, գտնում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը»: Մասնավորապես, ըստ նրա, այսօր գործող ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոնն ու Զարգացման հայկական գործակալությունը չեն կատարում իրենց առջև դրված խնդիրը, իսկ պետությունը չի տալիս արտահանման վարկեր, որի միջոցով բանկերը կարող էին ֆինանսավորել այդ բիզնեսը: «Իսկ բանկերը պատրաստ չեն ֆինանսավորել բիզնեսը կառավարման բարելավման համար առավել ցածր տոկոսադրույքներով, քան բիզնես վարկերն են»,-հուլիսի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մակարյանը: Անդրադառնալով տեղի արտադրողների խնդիրներին, կապված արտահանման հետ, Գագիկ Մակարյանը հավելել է, որ հայկական բիզնեսը վատ է իրազեկված արտաքին շուկաների և մարքեթինգային քաղաքականության մասին, իսկ այդ ուղղությամբ օգնություն ցուցաբերելու համար դեռ չկա համապատասխան պետմարմին, որտեղ հնարավոր կլիներ «մեկ պատուհանի» սկզբունքով անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ: Բացի այդ, տեղական գործարարների արտադրանքն անմրցունակ է արտքին շուկայում արդիական սարքավորումների բացակայության, արտադրողականության ցածր մակարդակի, ինչպես նաև սնդդամթերքի անվտանգության լաբորատոր փորձաքննության բացակայության պատճառով: Այդ կապակցությամբ Գործատուների հանրապետական միության նախագահը հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում երկու լաբորատիորիա կհայտնվի, որոնք համապատասխանության միջազգային հավաստագրեր կստանան, ինչը թույլ կտա հայկական ընկերություններին զգալիորեն կրճատել արտահանման ծախսերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |