Սեքսապաթոլոգ. Դեռահաս տարիքում ճիշտ սեռական դաստիարակություն չստանալու դեպքում, մարդը հետագայում կարող է մեծ խնդիրների ունենալ

Սեքսապաթոլոգ. Դեռահաս տարիքում ճիշտ սեռական դաստիարակություն չստանալու դեպքում, մարդը հետագայում կարող է մեծ խնդիրների ունենալ

PanARMENIAN.Net - Սեռական դաստիարակությունը մարդու ընդհանուր դաստիարակության մի մասն է կազմում և, եթե այն թերի է, ապա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու հոգեբանական և մարդասեռական զարգացման վրա։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր ասաց սեքսապաթոլոգ–հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը։

«Սեռական դաստիարակությունն ունի մի քանի էտապ` ծնողական, փողոցի և դպրոցական, և կյանքի ամեն էտապում պետք է դաստիարակությունն իր յուրահատկությունն ունենա»։

Սեքսապաթոլոգի կարծիքով, սեռական դաստիարակության ամենապատասխանատու շրջանը սեռական հասունացման շրջանն է, որը սկսում է 11 տարեկանից և տևում մինչև 18 տարեկանը, քանի որ այդ տարիքում դեռահասի մոտ և´ ֆիզիկական և´ հոգեբանական փոփոխություններ են լինում։

Ըստ Զաքարյանի, եթե այդ տարիքում դեռահասը ճիշտ սեռական դաստիարակություն չստանա, հետագայում կարող է մեծ խնդիրների առջև կանգնել։

Նա անդրադարձավ նաև սեռական դաստիարակությանը վերաբերող գրականությանը` նշելով, որ այդ գրքերը հաճախ սխալներով թարգմանված են այլ լեզուներից և ոչ ամբողջական ինֆորմացիա են հաղորդում, ինչը շատ հաճախ սխալ է ուղղորդում մարդուն։

«Բացի այդ, գրքերը թարգմանված են և չեն կարող ամբողջական ինֆորմացիա տալ, քանի որ հարմարեցված չեն մեր մշակույթին և հոգեկերտվածքին»,–ասաց Զաքարյանը։

Ինչ վերաբերում է դպրոցներում սեռական դաստիարակության մասին դասաժամ ունենալուն, հանդիպման մյուս հյուրը` Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթալոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կլինիկայի բժիշկ Ռուզաննա Ազատյանն ասաց, որ դրա համար նախ պետք է ուսուցիչներին համապատասխան թրեյնինգներ անցնեն, քանի որ նրանք հաճախ ունենում են կոմպլեքսներ`աշակերտներին նմանատիպ ինֆորմացիա հաղորդելիս։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---