Ռուբեն Հակոբյան. ՀԱԿ երեկվա ասուլիսն անակնկալ էր մեզ համար![]() 13 հուլիսի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ երեկվա մամլո ասուլիսը, որտեղ հայտարարվեց, որ Կոնգրեսը մտադիր է նախաձեռնել հուլիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստի գումարումը՝ «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության հանգամանքները հետազոտող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով, անակնկալ էր ընդդիմադիր «Ժառանգության» համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, երեք ընդդիմադիր խմբակցություններն ու ԲՀԿ-ն քննարկել են այդ հարցը, «Ժառանգությունն» առաջարկ ուներ առավել բազմաշերտ մոտեցում ցուցաբերել այդ հարցին՝ ներառելով ոչ միայն Վահե Ավետյանի սպանության գործը, այլ նաև վերջին տարիներին իշխանությունների ներկայացուցիչների թույլ տված մյուս ապօրինությունները: Ընդ որում, սակայն, Հակոբյանը հայտարարել է, որ այնուամենայնիվ «Ժառանգությունը» այդ նախաձեռնության հեղինակներից մեկն է: Ռուբեն Հակոբյանը նաև մեկնաբանել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, թե ԲՀԿ-ն այդ նախաձեռնության հեղինակը չէ, այդ նախաձեռնության հեղինակը ՀԱԿ-ն է: Ըստ Հակոբյանի, ԲՀԿ ներկայացուցիչները մասնակցել են խորհրդարանի արտահերթ նիստի գումարման վերաբերյալ քննարկումներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |