Ռուբեն Հակոբյանը չի հավատում, որ կհաջողվի արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքել![]() 13 հուլիսի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ չի հաջողվի արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքել «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության հանգամանքները ուսումնասիրելու ժամանակվոր հանձնաժողովի ստեղծման համար: Հակոբյանը նշել է, որ այնուամենյանիվ նման նախաձեռնությունն անհրաժեշտ էր: «Դա կարող էր մեր արձագանքը լինել կատարվածին, հանրային պահանջին»,-ասել է նա լրագրողներին: Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե հաշվի առնելով ամառային արձակուրդների շրջանը, չի հաջողվի հավաքել 44 ստորագրություն, ապա դա չի կարող արդարացում լինել, անհրաժեշտության դեպքում խորհրդարանականները կարող էին անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել: Հակոբյանը նշեց, որ «ժառանգության» խմբակցության 5 անդամներից 3-ն (Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը) արդեն ստորագրել են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Երևանում չէ, սակայն եթե հասցնի վերադառնալ մինչև 18:00-ն, կստորագրի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |