Նաիրա Զոհրաբյան. Ես չեմ կարող ստիպել ԲՀԿ անդամներին ստորագրել արտահերթ նիստ գումարելու մասին դիմումը![]() 13 հուլիսի 2012 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է ՀԱԿ նախաձեռնությունն արտահերթ նիստ գումարելու և Վահե Ավետյանի սպանության հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: «Ես քննարկման ժամանակ ասացի, որ աննպատակահարմար է այս փուլում և տեխնիկապես անհնար է 44 ստորագրություն հավաքել»,-ասել է նա լրագրողներին խորհրդարանում: Ինչ վերաբերում է որոշ ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե արձակուրդների շրջանը չի արդարացնում, որ ստորագրությունները չեն հավաքվում, նա զգացմունքայնորեն ասել է, թե «թող մեզ դասեր չտան»: Ըստ նրա, ԲՀԿ այն պատգամավորները, որոնք այժմ քաղաքում են և նպատակահարմար են գտնում ստորագրել դիմումը, կստորագրեն այն: «Ես չեմ կարող ստիպել նրանց ստորագրել»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |