«Հարսնաքար»–ի գործով ԱԺ արտահերթ լսումներ կազմակերպելու դիմումին միացել են 18 պատգամավորներ

«Հարսնաքար»–ի գործով ԱԺ արտահերթ լսումներ կազմակերպելու դիմումին միացել են  18 պատգամավորներ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի առջև ներկայումս հավաքվել են մի խումբ ակտիվիստներ, ովքեր պահանջում են հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան` քննարկելու «Հարսնաքար»–ի միջադեպի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու հարցը։

Ակտիվիստները պատրաստել են ցուցանակներ, որոնց վրա նշված են այն պատգամավորների անունները, ովքեր կողմ են արտահայտվել արտահերթ նստաշրջան կազմակերպելուն և ստորագրել են դիմումը։ Այս պահի դրությամբ կա ԱԺ 4 խմբակցությունների 18 պատգամավորների ստորագրություններ։

Ստորագրել են «Հայ ազգային կոնգրես» խմբակցության բոլոր 7 անդամները, «Ժառանգության» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Ալիկ Արզումանյանը։

ՀՅԴ-ից ստրագրել է Վահան Հովհաննիսյանը, Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը։

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունից Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը։

PanARMENIAN.Net ndash;ի թղթակցի հաղորդմամբ, որոշ խմբակցություններ սպասում են, որպեսզի իրենց պատգամավորները ևս գան ու միանան ստորագրահավաքին։

ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ակցիայի մասնակիցներին ասաց, որ բոլոր ստորագրողները դա անում են անհատական որոշմամբ և ոչ թե կուսակցության։

«Սա ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական խնդիր է։ Դատական մարմինները պետք է հետևություն անեն»,–նշեց Փաշինյանը։

Նա անդրադառնալով նախալսումներ անցկացնելու համար 44 ստորագրությունների չհավաքվելուն , ասաց, որ ոչինչ չի խանգարում այս ստորագրություններն ավելի ուշ հավաքել։

Իսկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ակտիվիստ Դավիթ Սանսարյանն էլ նշեց, որ իրենք շարունակելու են ակցիաներ անցկացնել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---