Տարոն Մարգարյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Երևանի ու ղազախական քաղաքների միջև համագործակցության հարցեր

Տարոն Մարգարյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Երևանի ու ղազախական քաղաքների միջև համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասյօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Երևան քաղաքի և ղազախական քաղաքների միջև համագործակցության հարցեր։

Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով հայ-ղազախական միջպետական հարաբերությունների շրջանակում համագործակցության և գործընկերության բարձր մակարդակը, նկատել է, որ չնայած երկու երկրների մայրաքաղաքների միջև այդ համատեքստում առկա ջերմ ու բարեկամական հարաբերություններին, այդուամենայնիվ երկուստեք փոխշահավետ համագործակցության տեսանկյունից դեռևս շատ անելիքներ կան:

Դեսպանը կարևորել է Աստանայի ղազախական քաղաքների և Երևանի միջև առավել գործնական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, նշել է, որ իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի կնպաստի այդ հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---