Ավարտվել են «Ամերիա Գավաթ» մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերն ու զուգախաղերի եզրափակիչը![]() 13 հուլիսի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Օրանժ Թենիս» ակումբում այսօր ավարտվեցին «Ամերիա Գավաթ» մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերն ու զուգախաղերի եզրափակիչը: Խաղերի արդյունքները հետևյալն են`Ստանիսլավ Վովկը հաղթել է Նիկոլաս Բասիլաշվիլուն (Յու Քոմ Գավաթի ֆինալիստ) 6-3,6-0 հաշվով: Օլեքսանդր Նեդովեսով - Արթուր Դե Գրիֆ (Յու Քոմ Գավաթի հաղթող) խաղն ավարտվել է 3-0 հաշվով. վնասվածքի պատճառով Արթուրը չի շարունակել խաղը: Զուգախաղի եզրափակիչի արդյունքները հետևյալն են Անդրեյ Քյումակ (Մոլդովա) / Օլեոքսանդր Նեդովեսով (Ուկրաինա) զույգը հաղթել է 6-4,6-2 հաշվով Պատրիք Էլիաս (Գերմանիա) / Վլադիսլավ Մանաֆով (Ուկրաինա) զույգին: Վաղը` հուլիսի 14-ին ժամը 11-ին «Օրանժ Թենիս» ակումբում մեկնարկելու է «Ամերիա Գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղը` Ստանիսլավ Վովկ (Ռուսաստան) Օլեոքսանդր Նեդովեսով (Ուկրաինա) Խաղից անմիջապես հետո տեղի կունենա մրցաշարի մրցանակաբաշխությունն ու պաշտոնական փակումը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |