ՀՅԴ այլընտրանքային պլան ունի Վահե Ավետյանի սպանության գործի վերաբերյալ![]() 13 հուլիսի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ուրբաթ օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում մեկնաբանել է ՀԱԿ նախաձեռնությունը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին՝ Վահե Ավետյանի սպանության հանգամանքները հետազոտող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նպատակով: Ըստ Ռուստամյանի, դա ՀԱԿ գաղափարն էր, նրանք էին քննարկում այն և որոշակի մտահոգություն հայտնում «թայմինգի» վերաբերյալ՝ մտավախություն ունենալով, որ չի հաջողվի անհրաժեշտ 44 ստորագրությունը հավաքել Աժ արտահերթ նիստ գումարելու համար: Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն այլընտրանքային առաջարկ ունի, որն ուժի մեջ է՝ նախաձեռնել մի գործընթաց, որն իր փուլերը կունենա: Փուլերից մեկը ենթադրում է, որ պատգամավորները հարցաշար կկազմեն, հասցեագրված պատկան մարմիններին: ՀՅԴ ներկայացուցիչն ասել է, որ նրանց ամենևին չի գոհացրել Աժ նախագահի պատասխանը: Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն սեպտեմբերին մտադիր է ՀԱԿ, «Ժառանագության» և ԲՀԿ հետ քննարկել ձեռնարկվելիք հետագա քայլերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |