Աբդռաշիտովը, Շենգելայան և Գազդան արժանացան ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալների13 հուլիսի 2012 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 13-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրեր Վադիմ Աբդռաշիտովը, Էլդար Շենգելայան և Յանուշ Գազդան արժանացան ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալների: Մեդալները հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վադիմ Աբդռաշիտովին շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Նշենք, որ Աբդռաշիտովի «Պարողի ժամանակը» լիամետրաժ խաղարկայինն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի Երևանյան պրեմիերաներ ծրագրում: Վրաց հայտնի կինոռեժիսոր Էլդար Շենգելայային շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-վրացական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի Շենգելայային շնորհեց «Փարաջանովյան թալեր» մրցանակ համաշխարհային կինոյում վաստակի համար, իսկ նրա լավագույն ֆիլմերը ներկայացված են փառատոնի «Ռետրոսպեկտիվ» ծրագրի շրջանականերում: Լեհ անվանի կինոքննադատ, գրող Յանուշ Գազդային շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-լեհական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Նշենք, որ Գազդան այս տարի փառատոնի Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |