Անկարան հերքել է թուրքական հետախուզական ինքնաթիռի` սիրիական ՀՀՊ համակարգի կողմից ոչնչացնելու վարկածը![]() 13 հուլիսի 2012 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը ուրբաթ օրը տարածել է հայտարարութուն, որտեղ հերքում է Անկարայի կողմից ավելի վաղ առաջ քաշված վարկածն այն մասին, որ հունիսի 22-ին թուրքական RF-4E հետախուզական ինքնաթիռը ոչնչացվել է Սիրիայի ՀՀՊ համակարգի գործունեության արդյունքում:Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Քրեագիտական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ ավելի վաղ առաջադրված վարկածն այն մասին, թե մեր ինքնաթիռը ոչնչացվել է ՀՀՊ գործունեության արդյունքում, հերքվում է»,-ասվում է թուրքական գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությունում: Սիրիան ի սկզբանե հայտարարել էր, որ թուրքական ինքնաթիռը ոչնչացրել է իր տարածքային ջրերի սահմանում, երբ վերջինս ներխուժել է երկրի օդային տարածք: Թուրքական կողմը պնդում էր, որ ինքնաթիռը ոչնչացվել էր միաջազգային ջրերի սահմանում, իսկ բեկորներն ընկել էին Սիրիայի ջրային տարածքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |