Google-ը լոգոտիպով է նշել նկարիչ Գուստավ Կլիմտի 150-ամյակը

Google-ը լոգոտիպով է նշել նկարիչ Գուստավ Կլիմտի 150-ամյակը

PanARMENIAN.Net - Google լոգոտիպով է նշել ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի 150-ամյակը, որը համարվում է մոդեռնի հիմնադիրներից մեկը ավստրիական գեղանկարչությունում:

Google-ի ավանդական լոգոտիպը գլխավոր էջում հուլիսի 14-ին փոխարինվել է Կլիմտի «Համբույրը» նկարով:

Գուստավ Կլիմտը ծնվել է Ավստրիայում 1862թ. հուլիսի 14-ին: Նրա աշխատանքները լայն ճանաչում են ստացել և նույնիսկ դատապարտվել են կղերական շրջանակերում ավելորդ էրոտիզմի համար:

«Համբույրը», ինչպես նաև «Աթենքի պալատն» ու «Յուդիֆը» դասվում են նրա ստեղծագործության «ոսկե շրջանին», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---