Պամպլոնայում ավարտվել է ցլերի մրցավազքը՝ 34 տուժած կա

Պամպլոնայում ավարտվել է ցլերի մրցավազքը՝ 34 տուժած կա

PanARMENIAN.Net - Վերջին, թվով ութերորդ, մարդկանց ու ցլերի մրցավազքը տեղի ունեցավ շաբաթ օրը իսպանական Պամպլոնայում «Սան Ֆերմի» տոնակատարության ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մրցավազքը Պամպլոնա քաղաքում այս տարի առանց զոհերի եղավ, սակայն 34 տուժած կա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ նախնական տվյալների, ընդհանուր առմամբ 2012թ. փառատոնին մասնակցել է մոտ 500 հազար մարդ, որից 10 հազարը մասնակցել է ցլերի հետ մրցավազքին: Վերջին մահացու դեպքն արձանագրվել է 2009 թվականին: Փառատոնը սկիզբ է առել 1591թ. և մեծ տարածում է ստացել: Ժամանակին փառատոնն իրենց աչքերով տեսնելու համար այստեղ են ժամանել Հերբերտ Ուելսը, Էվա Գարդները, Արթուր Միլլերը, Էռնեստ Հեմինգուեյը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---