Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 250 անգամ

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 250 անգամ

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300-ից ավելի կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջապահ զորամասերը, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---