Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Լավագույն մարզական ընտանիք-2012»-ի հաղթողներին

Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Լավագույն մարզական ընտանիք-2012»-ի հաղթողներին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 14–ին, Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2012» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:

Նախագահի աշխատակազմի լրատվական բաժնի հաղորդմամբ, եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի ևս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում:

Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի հաղթողներին՝ ուրախությամբ փաստելով, որ մրցույթը տարեցտարի ավելի մասսայական է դառնում, և այսօր արդեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցումներին մասնակցում են հազարավոր ընտանիքներ: Հանրապետության ղեկավարի խոսքով, մրցույթն ի սկզբանե հենց այդ նպատակն է ունեցել՝ տարեցտարի ավելացնել մասնակիցների թիվը:

Հանրապետության ղեկավարը հաղթողներին է հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Նախագահի կողմից «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթին մասնակցած 108 ընտանիքի երեխաներ պարգևատրվել են նաև մարզահագուստներով և հուշանվերներով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---