Հուլիսի 16-ից 18-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Իրանի փոխնախագահը![]() 14 հուլիսի 2012 - 17:38 AMT PanARMENIAN.Net - 2012թ հուլիսի 16-ից 18-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից, այցի նպատակն է քննարկել Արաքս գետի ջրօգտագործման խնդիրները, անդրսահմանային Խաղաղության այգու (պարկի) հիմնման հարցերը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ԻԻՀ փոխնախագահի, Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի կողմից կստորագրվի Փորձագիտական խմբերի իրականացրած աշխատանքների արդյունքում կազմված արձանագրությունը: Դեռևս 2011թ դեկտեմբերին բնապահպանության նախարարը ընդունեց ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին, հանդիպման ժամանակ քննարկվել և ձեռք էր բերվել համաձայնություն երկու երկրների ընդհանուր սահմանում ստեղծել Անդրսահմանային պահպանվող տարածք` բարեկամության և խաղաղության այգի կառուցելու նպատակով: 2012թ մարտի 3-ից 5-ը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հրավերով Թեհրան էր ժամանել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ժամանակ երկու կողմերի միջև ստորագրվել էր «Բնապահպանական համագործակցության հուշագիր», որի առանցքային կետերն են Արաքս գետի հայ-իրանական մոնիթորինգի իրականացման, ջրի որակի բարելավման և աղտոտման աղբյուրների նկատմամբ հսկողության իրականացումը, անդրսահմանային պահպանվող տարածքի ստեղծման հարցերը, բնապահպանական կրթական հարցերով ուսանողների փոխայցելությունների կազմակերպումը: Կողմերը` համագործակցությունը երկու երկրների միջև բնութագրում են որպես կայունության և խաղաղության խորհրդանիշ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |