Պարագվայի նախագահի իմպիչմենտի ետևում կանգնած է նարկոմաֆիան, կարծում է Ուգո Չավեսը

Պարագվայի նախագահի իմպիչմենտի ետևում կանգնած է նարկոմաֆիան, կարծում է Ուգո Չավեսը

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը համոզված է, որ Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմպիչմենտի միջոցով իշխանությունից հեռացնելու ետևում կանգնած է նարկոմաֆիան: «Այդ նարկոմաֆիան կանգնած է հեղաշրջման ետևում, որի միջոցով պաշտոնանկ արվեց մեր ընկերը` նախագահ Ֆերնանդո Լուգոն: Նարկոմաֆիան սողոսկել է Պարագվայի աջ կուսակցությունների շարքերը»,-Չավեսի խոսքը մեջբերում է Վենեսուելայի ազգային հեռուստատեսությունը:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, հուլիսի վերջին իրականացված Լուգոյի իմպիչմենտի պատճառը, նրա կողմից իր պարտականությունները հավուր պատշաճին չկատարելն էր:

Պարագավայի խորհրդարանի գործողությունները քննադատվել են բազմաթիվ երկրների կողմից, մի շարք պետություններ ետ են կանչել իրենց դեսպաններին, այդ թվում` Վենեսուելան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---