ԱՆԿԱԽ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ ՎԱՇԻՆԳԹՈՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՍԱՏԱՐԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Անկախ այն բանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, պաշտոնական Վաշինգթոնը կշարունակի սատարել Հարավային Կովկասի երկրներին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը` պատասխանելով նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքականության փոփոխությանն առնչվող հարցին: ԱՄՆ շահագրգռված է Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությամբ եւ տարածքային ամբողջականությամբ, նշել է Հարնիշը: Ընդսմին ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ը լավ գործընկերներ ունի Հարավային Կովկասում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
 Ուշագրավ
---