Եգիպտոսում Հիլարի Քլինթոնի կորտեժի ուղղությամբ լոլիկներ են նետել![]() 16 հուլիսի 2012 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոս կատարած այցելության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թափորի ուղղությամբ լոլիկներ են նետել, ոտնամաններ և շշով ջուր: Միջադեպը տեղի է ունեցել, երբ նա վերադառնում էր Ալեքսանդրիայից, որտեղ հանդես էր եկել ժողովրդավարական արժեքների մասին ելույթով: Եգիպտոսում պետքարտուղարը հանդիպել է նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ և ԶՈւ Գերագույն խորհրդի ղեկավար, ֆելդմարշալ Հուսեյն Տանտաուիի հետ: Նա Տանտաուիին կոչ է արել համագործակցել նախագահ Մուրսիի հետ: Եգիպտոսից Քլինթոնը ժամանել է Իսրայել: Ակնկալվում է, որ եգիպտա-իսրայելյան հարաբերությունների թեման գլխավորներից մեկը կդառնա Երուսաղեմում այսօրվա բանակցությունների ժամանակ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |